ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

ՀԿՀ կրթաթոշակ՝ անիմացիայի ֆակուլտետներում սովորողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2020-2021թթ. կրթաթոշակների մրցույթ` անիմացիայի ֆակուլտետներում սովորողների համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2020թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող ( (առկա համակարգում) և բարձր կուրսերի ուսանողները (այդ թվում և′ մագիստրանտներ, և′ ասպիրանտներ), ովքեր սովորում են անիմացիայի ֆակուլտետում։

Մրցույթի ակադեմիական միջին նիշն է 16, 7,5 կամ 77-ը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2020 մարտի 11-ից մինչև մայիսի 10-ը (11:00-ից մինչև 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, «Անի Պլազա» հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85 հեռախոսահամարին:

Comment here