Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար, հայտնուն են ԿԳՄՍՆ-ից:
Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Դասընթացների լեզուներն են անգլերենը կամ չինարենը: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածություն` հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Կազմակերպիչների կողմից խրախուսվում է կին դիմորդների մասնակցությունը ծրագրին:
Այս ծրագիրը չի ենթադրում նախորդ տարիներին նույն ծրագրի շրջանակում շահած կրթաթոշակների ժամկետների երկարաձգում:
Կրթաթոշակների վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ս.թ փետրվարի 28-ը: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու: