Սեպտեմբերի 3-ից Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատվում, հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
«Չինական China Southern Airlines ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք։
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Պան Յունն էլ մի քանի հավելյալ մանրամասներ է հայտնել սոցցանցի էջում։
CZ5091/2 համարի չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով (ավելի քան 300 նստատեղ): CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է:
Ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 19-ից փոխադարձության սկզբունքով երկու երկրների միջև զբոսաշրջիկների համար ազատ վիզային ռեժիմ է գործում։