ԳլխավորԼուրՀայաստանս

Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց. ՖԻՖԱ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան «Թվիթերի» միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի՝ Աշխարհի առաջնության  որակավորման փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին:

«Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց խմբի ֆավորիտներին` երկու հաղթանակ տոնելով ԱԱ-ի որակավորման փուլի մեկնարկում»,-գրել է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջը:

Աշխարհի առաջնության պաշտոնական էջն էլ ընդգծել է, որ Հայաստանի ընտրանին նոր ռեկորդ է սահմանել ԱԱ ընտրական փուլի առաջին երկու տուրերում հաղթելու շնորհիվ:

Հիշեցնենք, որ որակավորման փուլի առաջին հանդիպման ժամանակ մեր հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնի, երկրորդ հանդիպման ժամանակ՝ Իսլանդիայի հավաքականներին։

Հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 31-ին՝ Երեւանում. Հայաստանը կհյուրընկալի Ռումինիային։

Comment here