Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերսկսվող խաղերի խտությամբ պայմանավորված՝ ֆուտբոլիստների ֆիզիկական բեռնվածությունը թեթևացնելուն:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ին նման առաջարկով դիմել էր անգլիական Պրեմիեր լիգան:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դեռևս դադարեցված են եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններ, բացառությամբ Բելառուսի առաջնության:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։