ԳլխավորՀայաստանս

«Ազատ է Շուշին». Տիգրան Պետրոսյան

«Ազատ է Շուշին».  հեղ. Քրիստ Մանարյան, կատարում է Տիգրան Պետրոսյանը

Լուսաբաց է, լռություն, մի վերջին անքնություն,

Եվ Շուշվա պատերի տակ`

մի վերջին աղոթք Աստծուն…

Ո՜վ կմնա, կապրի դեռ, ո՜վ չի տեսնի երկինքն էլ…

Կրկն.

Տո՛ւր, Տե՛ր, վերջին ուժեր,

Մենք այս հողի ամեն ցավը կիսել ենք…

Տո՛ւր, Տե՛ր վերջին ուժեր,

Այս դժոխքում մեր հոգին հրկիզել ենք…

Սո՛ւրբ Տեր, գնում ենք վեր՝

Կյանքը հանձնած հավիտյան մշուշին…

Թող մեր շիրիմն անտեր,

Բայց իմանանք՝ էլ ազատ է Շուշին,

Էլ ազատ է Շուշին…

 

Վառոդի հոտով գարուն, ծաղիկներ՝ վրան արյուն,

Ու գմբեթը հին վանքի՝ հառած աչքը մեր գալուն.

Ավերակ փողոցները, արկերի հոգոցները…

Կրկն.

 

«Ամենակարո՛ղ Տէր,

մենք հաւատում ենք քեզ՝

Հաւատում ենք:

Հաւատում ենք Մկրտութեանը,

Ապաշխարութեանը, Քաւութեանն ու

Մեղքերի թողութեանը՝

Հաւատում ենք:

Հաւատում ենք Յարութեանը՝

Հաւատում ենք:

Տէ՛ր մեր Աստուած, մենք հաւատում ենք

Երկնքի արքայութեանն

Ու Յաւիտենական կեանքին՝

Հաւատում ենք»:

Կրկն.

Comment here