ԳլխավորԼուր

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք. Ալինա Նիկողոսյան

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր, ֆեյսբուքյան էջում նշել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»,-նշված է գրառման մեջ։

Comment here