ԳլխավորԼուր

Ապրիլի 24-ին չի թույլատրվելու այցելել Եղեռնի զոհերի հուշահամալիր

Այս տարի ապրիլի 24-ին սահմանափակվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները, մասնավորապես, քաղաքացիներին չի թույլատրվելու այցելել Եղեռնի զոհերի հուշահամալիր: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապրիլի 24-ին տեղի կունենա միայն արարողակարգային մասը, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին:

Սահմանափակումների պատճառը կորոնավիրուսայն համաճարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ռեժիմը եւս 30 օրով երկարաձգելու (մինչեւ մայիսի 14-ը) մտադրությունն է։

Comment here