ԱՄՆ-ում ուսանողը մահացել է Covid-19-ից այն բանից հետո, երբ բժիշկները մի քանի անգամ մերժել են թեստավորել նրան, տեղեկացնում է The Detroit News-ը։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Դեթրոյթում (Միչիգանի նահանգ)՝ մարտի 28-ին։
Արեւմտյան Միչիգանի համալսարանի (լուսանկարում) վերջին կուրսի ուսանող՝ 25-ամյա Բեսի Օֆիոնգի քույրը՝ Ասարին, լրագրողներին պատմել է, որ եղբոր մոտ տեւական ժամանակ բարձր ջերմություն եւ շնչարգելություն է եղել։ Նա մի քանի անգամ դիմել է բժշիկներին՝ թեստ հանձնելու խնդրանքով, բայց մերժում է ստացել։ Բժիշկներից մեկը Օֆիոնգի մոտ բրոնխիտ է ախտորոշել։
Շուտով ուսանողը ավելի է վատացել եւ տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մեկ շաբաթ անց մահացել է։ Պարզվել է, որ նա վարակված է եղել նոր կորոնավիրուսով։
Նախօրեին Արեւմտյան Միչիգանի համալսարանի վարչակազմը հայտարարել էր, որ իր 3 ուսանողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։