ԳլխավորԼուր

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր՝ Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը, տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդի նախորդ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Հիշեցնենք,որ Հայաստանում արտակարգ դրության եւ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պատճառով եկեղեցական արարողություններն անց են կացվում առանց հավատացյալների մասնակցության։

Այս տարի տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

 

Comment here