Նոր կորոնավիրուսը վտանգավոր է երիտասարդների, այդ թվում՝ մարզիկների եւ առողջ կենսակերպ վարողների համար, տեղեկացնում է Corona 24-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։
ԱՀԿ մամուլի քարտուղար Մարգարետ Հարիսը հայտարարել է, որ ցանկացած մարդ խոցելի է նոր վարակի նկատմամբ։
«Այժմ մենք տեսնում ենք հիվանդացածության աճ երիտասարդ տարիքի մարդկանց մոտ, եւ ուշադրություն ենք դարձնում, որ ախտանշաններն ու հիվանդության ընթացքը նրանց մոտ բավական ծանր են»,-ասել է նա եւ հավելել, որ վիրուսը մուտացիայի չի ենթարկվել, պարզապես այնքան է տարածվել, որ բոլոր մարդիկ հիմա խոցելի են։
ԱՀԿ-ն տվյալներ ունի, որ կորոնավիրուսով վարակվել են առողջ ապրելակերպ վարող երիտասարդներ եւ նույնիսկ մարզիկներ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։