ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 438 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է:

Comment here