ԳլխավորԼուր

Ո՞ր բանկերն են հետաձգել վարկերի վճարումները. factor.am

factor.am-Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայաստանում գործող մի շարք բանկեր հայտարարել են վարկային մարումները հետաձգելու մասին։

Հետաձգման ժամկետները և պայմանները տարբեր են։

Հետաձգումների մասին առաջինը հայտարարեց «Ամերիաբանկ»-ը՝ բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների համար նախատեսելով մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ վարկային արձակուրդ։ Ապա նմանատիպ հայտարարություններով հանդես եկան «Արարատ բանկը», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Բիբլոս բանկը», «Արցախբանկը», «Հայէկոնոմբանկը», «Ինեկոբանկը», «Արդշինբանկը», «Յունիբանկը», «Կոնվերս բանկը», «Հայբիզնեսբանկը», «ՎՏԲ-Հայաստան» բանկը։

Ucom ընկերությունը տեղեկացրել է իր ինտերնետից օգտվող բաժանորդներին, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով մուծումը չկատարելու դեպքում ինտերնետ կապը չի անջատվի՝ սահմանելով հավելյալ 5 օր ժամկետ մուծման համար։

Կենտրոնական բանկը հորդորել է բոլոր բանկերին՝ անհատական մոտեցում ցուցաբերել հաճախորդների նկատմամբ, որպեսզի վերջիններս խնդրի առաջ չկանգնեն ստեղծված իրավիճակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Comment here