«Կոնվերս Բանկը» հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ֆիզիկական անձանց վարկերի մարումը հետաձգվում է մինչև մայիսի 15-ը, իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում։ Ստորեւ՝ «Կոնվերս Բանկի» հայտարարությունը․
«Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «Կոնվերս Բանկը» տեղեկացնում է.
• Բանկի ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր հաճախորդները, անհրաժեշտությանդեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները հետաձգել մինչև 2020 թ․ մայիսի 15-ը: Այդ ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվի:
Միաժամանակ, «Կոնվերս Բանկը» ֆիզիկական անձ հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում իրենց վարկերի գծով վճարումները կատարել մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի հետագայում զերծ մնան ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:
Հորդորում ենք նաև սահմանափակել կանխիկի օգտագործումը և բանկային գործառնություններ կատարելիս նախապատվություն տալ Կոնվերս Բանկի առցանց թվային հարթակներում` Ինտերնետ բանկ, Վճարային պորտալ և Մոբայլ հավելված, գործարքներին:
• Վերջին զարգացումներով պայմանավորված ժամանակավոր ճգնաժամը միացյալ ջանքերով հաղթահարելու նպատակով Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հանրային սննդի ծառայություններ մատուցող, զբոսաշրջիկային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հյուրատնային և առնչվող այլ ոլորտներում գործող Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին ցուցաբերել աջակցություն և անհատական մոտեցում։ Այն հաճախորդները, որոնց հասույթներն իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված նվազել են, և որոնք դժվարանում են վարկային պարտավորությունները կատարել ամբողջական ծավալով, գրաֆիկի փոփոխության համար կարող են դիմել «Կոնվերս Բանկի» գլխամասային գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։