ԳլխավորԼուր

Հայաստանի քաղաքացիները կկարողանան վարկեր ստանալ Ռուսաստանից ու ԵԱՏՄ այլ երկրներից

Եվրասիական տնտեսական միության քաղաքացիները վարկերի համար դիմելու դեպքում հավասար հնարավորություններ կստանան միավորման ամբողջ տարածքում, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Երևանում։

«Հնգյակի» քաղաքացիները վարկեր ստանալու համար դիմելիս հավասար հնարավորություններ կստանան ամբողջ միության տարածքում։

Ընդ որում՝ բանկերը կկարողանան ստուգել իրենց հաճախորդի պատմությունը՝ անկախ նրա քաղաքացիությունից ու, վերլուծելով ռիսկերը, համապատասխան որոշումներ կայացնել վարկերի տրամադրման մասին», — ասել է Միշուստինը:

Տեղեկացնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվում է նոյեմբերի 18-19-ը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Comment here