ԳլխավորԼուր

ԵԱՏՄ-ում փոխադարձ կճանաչեն գիտական աստիճանները

ԵԱՏՄ երկրների դրոշները

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) փոխադարձ կճանաչեն գիտական աստիճանները, որը կնպաստի աշխատանքի տեղավորմանն անդամ պետություններում։ ՀՀ կառավարությունը սապտեմբերի 7-ին վավերացրեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։

«Այս համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախսնանն ու Ղրղզստանը։