ԳլխավորԼուր

ՀՀ ԱԺ-ն ընդունեց գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը

Ազգային ժողովի նիստում

Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունեց գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվել է միաձայն՝ 95 կողմ ձայնով:

Օրինակ` եթե գիտությունների թեկնածուն կամ դոկտորը Հայաստանից եկել է Ռուսաստան (կամ հակառակը՝ Ռուսաստանից Հայաստան), ապա աշխատանքի տեղավորվելու դեպքում նրա գիտական աստիճանը ավտոմատ կճանաչվի՝ առանց լրացուցիչ պահանջների։