ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն-ն ստորագրել է Եվրասիական ինտեգրման ոլորտում համատեղ գործունեության համաձայնագիրը

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանհ մոսկովյան համաժողովում

Մայիսի 24-25-ը Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համաժողովը։

Համաժողովի շրջանակում ԵՊՀ-ի, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Բելառուսի պետական, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանների և Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է Եվրասիական ինտեգրման ոլորտում համատեղ գործունեության համաձայնագիր՝ ձևավորելու կոնսորցիում ու միավորելու ջանքերն ու ռեսուրսները բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համար, տեղեկանում են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

Համաձայնագրով նախատեսվում է մշակել ցանցային ձևաչափով մագիստրոսական ծրագիր՝ ուղղված Եվրասիական ինտեգրման ոլորտի համար արհեստավարժ մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև իրականացնել համատեղ գիտահետազոտական նախագծեր ու նպաստել կոնսորցիումի կազմում գործող բուհերի դասախոսների և ուսանողների ակադեմիական շարժունությանը։