Այսօր մեծ հպարտությամբ «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի հաղթողներին գերազանց առաջադիմություն ու ակտիվություն դրսևորելու, համալսարանի հեղինակությունը բարձր պահելու համար պարգևատրել եմ ԵՊՀ բրոնզե մեդալներով, ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Մեր ուսանողների ձեռքբերումները վկայում են կրթության նկատմամբ ունեցած նրանց նվիրվածության, աշխատասիրության, անդադար ձգտման, ինչպես նաև մեր դասախոսների ու անձնակազմի աջակցության մասին։ Գերազանցության նկատմամբ ուսանողների ունեցած մղումը պետք է ոգեշնչող օրինակ լինի բոլոր համալսարանականների համար։
Սիրելի՜ ուսանողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Դուք Երևանի պետական համալսարանի հպարտությունն եք, և մենք մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ ենք հետևելու ձեր հետագա հաջողություններին»,-գրել է ԵՊՀ ռեկտորը։