ԳլխավորԼուրԿրթություն

ԵՊՀ Գիտական խորհրդին առաջարկվել է չեղարկել ընթացիկ քննությունները

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Երեւանի պետական համալսարանի ռեկտորատի՝ նոյեմբերի 2-7-ը ընթացիկ քննություններ կազմակերպելու որոշումը դարձել է դժգոհությունների պատճառ, տեղեկացնում են ԵՊՀ ուսխորհրդից։

«Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ՈւԽ կազմակերպած առցանց քննարկմանը ուսանողները հնարավորություն ունեցան իրենց դժգոհություններն և փաստարկները ուղղելու ԵՊՀ պրոռեկտորներին և ռեկտորին: Քննարկման արդյունքները ամփոփելով՝ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով: Վերջինս նկարի տեսքով կցված է այս հաղորդագրությանը: Գործընթացը կլուսաբանվի ամենայն մանրամասնությամբ:

Ինչ վերաբերում է առցանց քննարկման ընթացքում տեղի ունեցածին և դրա վերաբերյալ սոցցանցերում տարածվող տեղեկատվությանը, ապա կարծում ենք, որ պատերազմով պայմանավորված մեր լարված տրամադրությունները Մայր Բուհի ուղղությամբ թիրախավորելը չի բխում մեր պետության և բուհի շահերից:

Հաշվի առնելով վիճակի զգայունությունը՝ բոլոր համալսարանականները՝ լինեն ուսանող, դասախոս, թե վարչակազմի ներկայացուցիչ, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել ներքին դժգոհություններից, կատարել իրենց բոլոր պարտավորությունները, որպեսզի թիկունքը աշխատի անխափան, իսկ առաջնագիծը մնա ամուր:

Հարգանքով՝ ԵՊՀ ՈւԽ նախագահություն»

Comment here