Թբիլիսիում և Վրաստանի մնացած խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը, տեղեկացնում է «Ալիք մեդիան»։ Ինչպես նշել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում և Փոթիում ուսումնական գործընթացը հետաձգվել է 2 շաբաթով:
«Նշված քաղաքներում բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում ուսումնական պրոցեսը կսկսվի հոկտեմբերի 1-ից», — ասել է Գախարիան:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մանկապարտեզները ևս բացվելու են հոկտեմբերի 1-ին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։