ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղերը հետաձգվեցին

Ամառային Օլիմպիական խաղերը մինչեւ այս տարվա վերջ չեն անցկացվի, հայտարարել է Տոկիոյի նահանգապետը։

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել էր, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կառաջարկի Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին՝ տեղափոխել օլիմպիական խաղերի անցկացումը հաջորդ տարի՝ 2021 թ. հուլիս։ Այդպիսի առաջարկով հանդես էին եկել նաեւ մի քանի ազգային օլիմպիական կոմիտեներ։

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին Տոկիոյում 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

Comment here