ԳլխավորԺամանցՄի կտոր ժպիտ

Մի կտոր կորոնաժպիտ-2

Հայտարարություն ծանոթությունների կայքում. «Մակարոնով եւ ալկոգելով ապահովված տղամարդը կծանոթանա զուգարանի թղթի եւ ձեթի պաշար ունեցող կնոջ հետ»։

***

Հրահանգված է միմյանցից առնվազն 2 մ հեռավորություն պահպանել։ Մեր մահճակալը 1.8 մետր է, իսկ կինս չի համաձայնվում գետնին քնել. ի՞նչ անեմ…

***

— Պապ, իսկ խմած գայլին ի՞նչ են ասում։

— Ալկոգել, բալես։

***

Մի կես ժամ էլ անցնի, գնամ հյուրասենյակ՝ երեխուն դպրոցից բերեմ։

***

Այս տարի պառավի ուլեր չեն լինելու։ Պառավն ինքնամեկուսացել է։

***

Ժամանակակից  անեծքաշարից. դիմակդ քրքրվի, Golden Palace-ի փայ դառնաս։

***

Օնլայն դասի ժամանակ։

— Տղա ջան, դու էս կուրսի՞ց ես։ Մի հատ դուրս արի օնլայն ցանցից։

— Ընկեր Հովսեփյան, ես եմ՝ Ալիսը։

— Վայ, աղջիկ ջան, քսված չէիր, չճանաչեցի։

***

Կարանտինում գտնվելու արդեն երրորդ օրը 5 երեխա ունեցող ծնողները ստեղծեցին պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։

***

Վիրուսի կողքով անցնելիս մի նայիր աչքերին, որ չկատաղի։

***

— Մա′մ, ե՞րբ է վերջանալու կորոնավիրուսի հետ կապված այս պատմությունը։

— Սո′ւս մնա ու կեր-վերջացրու ամանիդ զուգարանի թուղթը։

***

Եթե իշխանությունները փակեն գեղեցկության սրահները, մենք ավելի սարսափելի բաներ կտեսնենք, քան կորոնավիրուսը։

***

Եթե վարակված եք կորոնավիրուսով, մի աղմկեք։ Դրանից մահանալու վտանգը 3 տոկոս է, իսկ այ երբ հարեւաններն իմանան՝ 100 տոկոս։

 

Comment here