«Ուսանողի» բառարանԳլխավորԺամանց

«Ուսանող»-ի բառարան-6

Գիրք, երեխա

«Տիկտոկ» — Տեսանյութերի՝ նյարդերը տկտկացնող հարթակ

Վլոգեր –բլոգերի «վիդեոտարբերակը»

Մենեջեր – դժգոհ հաճախորդի դարդերը լսող քաղաքավարի աշխատակից

Պարեկ – 1. Սուլիչիստ 2. Տարօրինակ ու անհասկանալի շարժումներով վարորդներին շփոթեցնող անձ

Ողբերգություն — Շամշյանական լրահոս

Փառատոն – Հայաստանում մոլեգնող համաճարակ

Տելեգրամ – Շնչակտուր լուրերի ու «արխային խոսալու» տեղ