ԳլխավորՄի կտոր ժպիտ

Մի կտոր ժպիտ-9

Լինում է այնպես, որ մի գեղեցիկ օր ուսանողների մոտ արթնանում է սովորելու ցանկությունը… Ու դա համընկնում է քննության նախօրյակի հետ։

***

Բոլոր թեորեմները հիշել հնարավոր չէ, իսկ մոռանալ հնարավոր է բոլորը։

***

Ուսանողների համար աշխարհի վերջը տարվա մեջ 2 անգամ է։

***

Հայրը զանգում է որդուն.

-Ինչպե՞ս հանձնեցիր քննությունդ։

-Շատ լավ, հայրիկ, դասախոսներին այնքան դուր եկավ, որ խնդրեցին նույնը կրկնեմ աշնանը։

***

Եթե մարդը գիտի, թե ինչ է ուզում, նշանակում է նա կամ շատ գիտի, կամ քիչ է ուզում (Միխայիլ Ժվանեցկի)։

***

-Հայրիկ, 10 հազար դրամ տուր։

— Ինչո՞ւ։

-Փոխեմ 4-ի հետ։

-Էդ ո՞ր փոխարժեքով։

-Փիլիսոփայության։

***

Փիլիսոփայության քննությանն ուսանողն այնքան լավ էր պատրաստվել, որ չգնաց քննության, մտածելով. «Էհ, ամեն ինչ անցողիկ է»։

***

Մի քնիր դասախոսության ժամանակ, թե չէ կարթնանաս բանակում։

***

Քննության ժամանակ ուսանողը մի տոմս է վերցնում, տեսնում է չգիտի՝ հաջորդն է վերցնում։ Դա էլ դուրը չի գալիս՝ վերցնում է 3-րդը, 4-րդը, 5-րդը…

Դասախոսը ընդհատում է նրան եւ բավարար է նշանակում։ Մյուս ուսանողները զարմանում են.

-Բայց ինչի՞ համար, պրոֆեսոր։

-Ոնց թե ինչի։ Եթե ինչ-որ բան է փնտրում, ուրեմն գոնե ինչ-որ բան գիտի։

***

— Դու երբեւէ վախեցե՞լ ես կորցնել ինձ։

— Հա, իհարկե։ Երբ մենք ուսանող էինք, գնացել էինք ռեստորան, ինձ մոտ փող չկար, իսկ դու գնացել էիր լվացվելու եւ ուշանում էիր։

***

Տվեք ուսանողին հենման կետ, եւ նա կքնի։

***

Առանց պատճառի ծիծաղը թերի բարձրագույն կրթության նշան է։

***

Արթնացա այն մտքով, որ շուտով քննություններ են։ Տրամադրությունս ընկավ։ Հետո հիշեցի, որ ոչ մի քննություն էլ չկա, այլ պետք է գնամ աշխատանքի։ Ընկա դեպրեսիայի մեջ։

***

Ուսանողի խնդիրն է հանձնել քննություններն առանց սովորելու, թե չէ սովորելով ով ասես կհանձնի։

***

Որքան մոտենում են քննությունները, այնքան ուսանողը նմանվում է իմաստուն գերմարդու. նա դադարում է սննդի, քնի եւ կենցաղային այլ մանրուքների կարիք զգալ, եւ ձգտում է միայն գիտելիքների։

 

Comment here