ԳլխավորՄի կտոր ժպիտ

Մի կտոր ժպիտ-8

Տանտերը.
— Ես քեզ սենյակից դուրս չեմ թողնի, մինչեւ չվճարես տան վարձն ամբողջությամբ։
Ուսանողը.
— Շատ շնորհակալ եմ։ Վերջապես ես երկար ժամանակով կացարան կունենամ։

***

Պրոֆեսորն ինքնամոռաց դասախոսություն է կարդում եւ չի նկատում, որ դասաժամն ավարտվել է։ Անցնում է եւս 5 րոպե, ապա 10, 20, 40… Վերջապես նա ուշքի է գալիս ու դիմում լսարանին.

— Կներեք, ես կարծես թե շատ տարվեցի։ Պարզապես ես ժամացույց չունեմ…

Վերջին շարքերից մի ձայն.

— Ժամացույցն ինչ եք անում, ձեր պատին օրացույց է կախված։

***

Դասախոսը՝ բժշկական ուսումնարանի ուսանողներին.

— Ո՞վ գիտի՝ որտեղ է սիրտը։

— Կրծքավանդակում։

— Սխալ է։ Սիրտը սրտապարկում է։

— Թույլ տվեք, պրոֆեսոր, Ձեզ հանդիպակաց հարց տալ. Հիմա Դուք որտեղ եք՝ լսարանո՞ւմ, թե՞ Ձեր կոստյումի մեջ։

***

— Լսեք,-ասում է դեկանը ուսանողին,-երեկ Ձեզ տեսել են համալսարանի աղջիկների հանրակացարանում։ Դուք պետք է 10 դոլար տուգանք վճարեք։ Եթե երկրորդ անգամ խախտումը կրկնվի՝ ստիպված կլինեք 20, երրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ 25 դոլար վճարել, իսկ չորրորդ…

— Եկեք չմանրանանք-պատասխանում է ուսանողը-միանգամից ասեք՝ որքա՞ն արժե աբոնեմենտը ամբողջ կիսամյակի համար։

***

Ուսանողը դժգոհում է.

— Պրոֆեսոր, բայց ես արժանի չեմ 2-ի։

— Գիտեմ, բայց դրանից ցածր գնահատական, ցավոք, մենք չունենք։

***

Քննության ժամանակ դասախոսը երկար տանջում է ուսանողին բազմաթիվ հարցերով ու վերջապես տալիս վերջին հարցը.

— Կպատասխանես՝ գերազանց կստանաս ու դուրս կգաս, չես պատասխանի՝ կգաս վերաքննության։ Ուրեմն այսպես. քո վարած ինքնաթիռից աջ միջուկային պայթյուն է տեղի ունենում, ի՞նչ կանես։

— Ռադիոակտիվ փոշի կդառնամ ու կվարակեմ հակառակորդին։

***

— Երիտասարդ, ինչո՞ւ եք դասախոսության ժամանակ քնում։

— Ես չեմ քնում, պարզապես շա~տ դանդաղ եմ թարթում աչքերս։

***

Քննության ժամանակ ոչ մի հարցի ուսանողը չի պատասխանում։

— Լավ, վերջին հարցը. ո՞վ է հայտնաբերել Ամերիկան։

Ուսանողը թոթվում է ուսերը։

— Կոլումբո’սը,-սրտնեղած բղավում է դասախոսը,-Կոլումբո’սը։

Ուսանողը ոտքի է կանգնում ու փորձում է դուրս գալ։

— Այդ ո՞ւր,-հարցնում է դասախոսը։

— Ես կարծեցի՝ Դուք արդեն հաջորդ ուսանողին եք կանչում։

***

Ուսանողը աշխարհագրության քննության ժամանակ վատ է պատասխանում հարցերին։

— Հմմ, երիտասարդ, տեսնում եմ՝ Ձեր գլխում անապատ է,-հեգնում է դասախոսը։

— Հնարավոր է, սակայն  յուրաքանչյուր անապատում օազիս է լինում, որն անխելք ուղտերը սովորաբար չեն նկատում…

***

Ուսանողը դուրս է գալիս քննասենյակից։

— Հը, հանձնեցի՞ր,-հարցնում են համակուրսեցիները։

— Կարծես թե հա։

— Իսկ ի՞նչ էր նա հարցնում։

— Ի՞նչ իմանամ, անգլերեն էր խոսում։

***

— Պրոֆեսոր, ինչպե՞ս եք վերաբերվում կոսմետիկ միջոցներ օգտագործող ուսանողուհիներին։

— Դե, նրանք գոնե չեն լացում, երբ վատ գնահատական են ստանում։

***

Ուսանողի հիշողության առանձնահատկությունը. չգիտեր, բայց հիշեց։

***

— Ձեր դիպլոմային աշխատանքը բարդ է գրված,-ասում է դասախոսը ուսանողին,-աշխատանքը պետք է այնպես գրվի, որ պարզ լինի նույնիսկ վերջին հիմարին։

— Շատ լավ, պրոֆեսոր։ Իսկ ի՞նչը չեք հասկացել։

***

— Ինչ ես տանջվում,-մասնագիտական քննությունից առաջ ասում է համակուրսեցին ուսանող-կոմպոզիտորին,- վերցրու դասախոսիդ նախերգանքն ու արտագրի վերջից սկիզբ, ու վերջ։

— Փորձել եմ,-հոգոց է հանում ուսանողը,-Շուբերտի վալսն է ստացվում։

***

Վիրահատարան։ Վիրաբույժը՝ պրակտիկանտ-ուսանողին.

— Ես գիտեմ, ծերուկ, որ սա քո առաջին վիրահատությունն է։ Իհարկե այն գերազանց չի անցնի, բայց երբ կտրվածք անես, շատ ուժեղ չսեղմես դանակը, թե չէ սեղանը կվնասես։

 

Comment here