ԳլխավորԼուր

«Սերունդների խաչմերուկ». հաշվետու համերգ են տվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի էստրադային երգեցողության բաժնի ուսանողները

«Սերունդների խաչմերուկ». հաշվետու համերգ են տվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի էստրադային երգեցողության բաժնի ուսանողները

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 2-ին տեղի է ունեցել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի էստրադային երգեցողության բաժնի ուսանողների տարեվերջյան հաշվետու համերգը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Տարեվերջյան հաշվետու համերգը կրում էր «Սերունդների խաչմերուկ» խորագիրը, որի շրջանակում քոլեջի ուսանողները հանդես են եկել Էստրադային կատարումներով:

Ավարտական բացառիկ համերգի ընթացքում երիտասարդ կատարողների ելույթներն ուղեկցվում էին մեծանուն ու վաստակաշատ կոմպոզիտոներ Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ավետիս Բերբերյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Արամ Սաթյանի, Նարինե Զարիֆյանի, Նաիրա Դիվանյանի, Էդգար Գյանջյումյանի անմիջական նվագակցությամբ։

Համերգային ծրագրում հնչել են Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Երվանդ Երզնկյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Արամ Սաթյանի, Արթուր Գրիգորյանի, Նաիրա Դիվանյանի և հայտնի այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Սերունդների խաչմերուկ» խորագրով համերգը կազմակերպել էին Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս Շուշանիկ Բրուտյանը, տնօրեն Վարազդատ Խաչումյանը, քոլեջի դաախոսական կազմը։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews