ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է երկարացնել պայմանագիրը «Ինտերի» հետ. ԶԼՄ

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է ևս մեկ մրցաշրջան մնալ միլանյան ակումբում, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Նա նշում է, որ 37–ամյա հայ կիսապաշտպանին թիմում պահելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է։

«Քանի որ Մխիթարյանն արդեն ասել է իր «այո»-ն, այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը»,– գրել է Դի Մարցիոն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews