ԳլխավորԼուր

«Ռոման» հավերժ կմնա իմ սրտում. Մխիթարյանի տեսանյութը

Հենրիխ Մխիթարյան

Հուլիսի 1-ին պաշտոնապես Միլանի «Ինտեր» տեղափոխված Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր սոցցանցային էջերում տեսանյութ է հրապարակել` «Ռոմային» շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։

«Շատ յուրահատուկ ակումբ է «Ռոման»։ Ձեր աջակցությունը բացառիկ էր, և ես միշտ շատ հպարտ եմ դրա համար: Երբ առաջին անգամ կրել եմ «Ռոմայի» մարզաշապիկը, մեկ նպատակ ունեի` հաղթել։ Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այստեղ, և ես երբեք չեմ մոռանա այն հրաշալի պահերը, որոնք միասին ենք ապրել»,- գրել է Մխիթարյանն ու հավելել, որ «Ռոման» հավերժ կմնա իր սրտում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Տեղեկացնենք, որ Մխիթարյանը «Ինտեր»-ին է միացել ազատ գործակալի կարգավիճակով։
Պայմանագիրը 2 տարով է՝ մինչև 2024-ի հունիսի վերջ։

Տեղեկանք. Հենրիխ Մխիթարյանը (33 տարեկան) պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 2006-ին՝ Երևանի «Փյունիկ»-ի կազմում։

2009- Դոնեցկի «Մետալուրգ»
2010-2013- Դոնեցկի «Շախտյոր»
2013- 2016- Դորտմունդի «Բորուսիա»
2016-2018 — «Մանչեսթեր Յունայթեդ»
2018-2020 — Լոնդոնի «Արսենալ» (2019-ից վարձավճարով 1 տարի խաղաց «Ռոմա»-ում)
2020-2022 հունիսի 30 — «Ռոմա»
2022 հուլիսի 1 — «Ինտեր»