ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ պայմանագիր է կնքվել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ։

«Կարող եմ հաստատել, որ մենք պայմանագրեր ենք կնքել Անդրե Օնանայի և Հենրիխ Մխիթարյանի հետ»,- ասել է Մարոտան, որի ասածը մեջբերել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Տեղեկություններ կան, որ Մխիթարյանը Միլան կմեկնի հունիսի 21-ին և բուժզննում կանցնի ակումբում: Նա 2 տարվա պայմանագիր կնքի «Ինտերի» հետ։

33-ամյա հայ ֆուտբոլիստի և «Ռոմայի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։