Միլանի «Ինտերի»` փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում։
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել էր «Ուդինեզեին»։ Փետրվարի 18-ին տեղի ունեցած խաղում Մխիթարյանը խփել էր «Ինտերի» երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:1: