ԳլխավորԼուր

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերը հետաձգվում են

ՈւԵՖԱ-ն որոշել է դադարեցնել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի` հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը կորոնավիրուսի տարածման պատճառով:

Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերին ու Եվրոպայի լիգայի` մարտի 19-ին կայանալիք խաղերին, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգային:

Հետաձգվել է նաև եվրագավաթների քառորդ եզրափակիչների վիճակահանությունը:

Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել են Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը եւս ժամանակավորապես դադարեցվում են:

ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են»:

Comment here