ԳլխավորԼուր

Ավտոմեքենա ապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման. պատճառը կորոնավիրուսն է

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման:

«Բյուրոյի հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 551755 ներքին՝ 108, 119,124, 130 կամ 132, ձեր պահանջը հակիրճ նկարագրելով և ուղարկելով բյուրոյի info@paap.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ հաղորդագրության մեջ նշելով ձեր հեռախոսահամարը։ Մեր մասնագետները նույն օրվա ընթացքում ձեզ հետ կապ կհաստատեն»,- այս մասին ասված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հայտարարության մեջ:

 

Comment here