Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի նախատեսվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել է, բայց իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր հայտնաբերված 57 դեպքը եւ երեկվա 44-ն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում է: Երկրորդ ալիքը, ինչպես մենք ենթադրում էինք, սկսվում է աշնանը: Գլխավորն այն է, որ ոչ մի հիմք չկա խուճապի ենթարկվելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը»,-հայտարարել է վարչապետը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։