ԳլխավորԼուր

Տեղաշարժի էլեկտրոնային թերթիկ՝ Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բնակիչների եւ այցելուների համար

Ապրիլի 15-ից Մոսկվա քաղաքում եւ Մոսկվայի մարզում տեղաշարժվելու, ինչպես նաեւ ՌԴ այլ բնակավայրերից Մոսկվա այցելելու համար mos.ru կայքի «Ծառայություններ» բաժնում էջ է բացվել, որտեղ հնարավոր է հատուկ թվային անցագիր ձեւակերպել, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Մուտք գործելով անձնական կաբինետ՝ կայքի հաճախորդը պետք է ընտրի տեղաշարժման նպատակը (անցագիր աշխատողների համար, միանգամյա այց բուժհաստատություն կամ միանգամյա այց՝ այլ նպատակով)։

Աշխատողներ անցագիրը տրվումէ միչեւ ապրիլի 30-ը, մյուս դեպքերում այն տրվում է մեկ օրով։

Թվային անցագիրը պետք է պահպանել հեռախոսի մեջ (սքրինշոթ, էլեկտրոնային փոստ) կամ տպել թղթի վրա եւ հարկ եղած դեպքում ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի հետ։

Թվային անցագիր ունենալու պարտականությունից ազատված են զինվորականները, պետական ծառայողները, դատավորները, իրավաբանները, նոտարներն ու նրանց օգնականները, լրագրողները եւ պահպանության ծառայության աշխատակիցները։

Հավելենք, որ նշված կայքն այս պահին աշխատում է ընդհատումներով. պատճառը հավանաբար մեծ ծանրաբեռնվածությունն է։

Ինտերնետային կապ չունեցողները անցագիր ստանալու համար կարող են զանգահարել +7 (495) 777-77-77 հեռախոսահամարով կամ կարճ հաղորդագրություն (sms) ուղարկել 7377 հեռախոսահամարին։

 

Comment here