ԳլխավորԼուր

Ազգային ժողովը մի քանի ժամից հատուկ նիստ կհրավիրի

Ազգային ժողովը մի քանի ժամից՝ մոտավորապես 13-13.30-ին հատուկ նիստ կհրավիրի՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու՝ կառավարության որոշումը քննարկելու համար։

Այդ մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ խնդրեց պատգամավորներին՝ չլքել ԱԺ շենքի տարածը։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչեւ ապրիլի 14-ն է։

 

Comment here