Կառավարության արտահերթ նիստում քիչ առաջ որոշվեց, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ապրիլի 14-ից ժամը 17.00-ից մինչեւ մայիսի 14-ը՝ ժամը 17.00-ն։
Այդ կապակցությամբ Ազգային ժողովը հատուկ նիստ կհրավիրի։
Նոր նախագծում, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, չի ներառվել զանգվածային լրատվամիջոցների գործունեության սահմանափակման հետ կապված 7-րդ գլուխը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։