ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստան վերադարձող հայ գերիների անունները

Հայտնի են այն 10 հայ գերիների անունները, որ Ադրբեջանը հանձնել է Հայաստանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ նրանք են.

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,

Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գևորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը 10 գերի է փոխանցել Հայաստանին:

Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։

Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։

Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել էին ՀՀ արևելյան սահմանագոտու դիրքերը։

Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք, ունեցել է զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ։

Ուշ երեկոյան ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։