ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Աֆորիզմներ. Սեմուել Բաթլեր

Սեմուել Բաթլեր

Ներկայացնում ենք անգլիացի գրող, նկարիչ և թարգմանիչ Սեմուել Բաթլերի (4.12.1835-18.06.1902)  մտքերից։

• Խաբել՝ նշանակում է ընդունել նրա գերազանցությունը, ում խաբում ես։

• Մեռնել՝ նշանակում է դադարել մահանալ։

• Ցանկացած մարդկային ստեղծագործություն, լինի դա գրական, երաժշտական թե կերպարվեստի գործ, միշտ ինքնանկար է։

• Աստված չի կարող փոխել անցյալը, բայց պատմաբանները կարող են։

• Անկասկած է միայն մեկ բան, ու դա այն է, որ ոչինչ անկասկած չէ, այդ պատճառով կարելի է կասկածել նաեւ այն բանին, թե անկասկած ոչինչ չկա։

• Լռության ու նրբանկատության միջեւ պարտադիր չէ, որ հավասարության նշան լինի։

• Խոսքը մտքի ու գործողության միջին երկրաչափականն է։

• Ապրելը նույնն է, ինչ սիրելը. բոլոր խելամիտ փաստարկները դեմ են, բոլոր առողջ բնազդները՝ կողմ։

• Գոյություն ունի ուսուցչի ընդամենը 2 տեսակ. նրանք, ովքեր չափից դուրս շատ բան են սովորեցնում ու նրանք, որ ընդհանրապես չեն սովորեցնում։

• Ես ատում են նրանց, ովքեր ատում են Աստծուն, բայց Աստվածը բավականաչափ չի ատում նրանց, ովքեր ատում են ինձ։

• Հեղինակությունը փողի նման է. ավելի հեշտ է այն աշխատել, քան պահպանել։

• Արդարությունն այն է, երբ ինձ թույլատրելի է անել ամեն ինչ։

• Աստվածն ու սատանան հասել են տպավորիչ արդյունքների մասնագիտացման ու աշխատանքի բաժանման շնորհիվ։

• Ես հոգ եմ տանում ճշմարտության մասին ոչ թե հանուն ճշմարտության, այլ՝ հանուն ինձ։

• Կյանքը մենանվագ է ջութակի վրա հանդիսատեսի առջեւ, պարզապես նվագել սովորում ես ելույթի պահին։