ԳլխավորԽոսքՄարս VS Վեներա

Աֆորիզմներ՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է։ Այն 1994 թվականից ի վեր նշվում է ամեն տարի մայիսի 15-ին։ Այդ առիթով ներկայացնում ենք մի քանի «ընտանեկան» աֆորիզմներ։

• Իդեալական ընտանիքում կինը չի նկատում, թե որտեղից է փող գալիս, իսկ ամուսինը ուշադրություն չի դարձնում, թե ուր ենք դրանք անհետանում։

• Կյանքում ամենագլխավորն ու արժեքավորը ընտանիքն է։ Նախ այն, որտեղ ծնվում ես, հետո այն, որը ինքդ ես ստեղծում։

• Ընտանեկան կյանքում գլխավորը համբերությունն է։ Սերը երկար չի տեւում։

• Ընտանիքը դատական պալատ է, որտեղ նիստերը չեն ավարտվում նույնիսկ գիշերը։

• Ամուսնությունը սիրո մեջ ծերությունից փրկվելու միջոց է։

• Տունն առանց սիրո մի բանտ է, որտեղ նստելու ժամկետները յուրաքանչյուրն ինքն է ընտրում։

• Մարդիկ սովորաբար տանջում են իրենց հարազատներին այն պատրվակով, թե նրանց բարին են ցանկանում։

• Ամուսնական կյանքում ոչ մի րոպե չի դադարում փոխադարձ դաստիարակությունն ու ինքնադաստիարակությունը։

• Նույնիսկ հիվանդանալն է հաճելի, երբ գիտես, որ կան մարդիկ, որոնք սպասում են քո ապաքինմանը այնպես, ինչպես տոնի։

• Տղամարդկանց մեծ մասը իրենց կանանցից պահանջում են այնպիսի արժանիքներ, որոնց իրենք արժանի չեն։

• Կյանքի անդունդը կարելի է հաղթահարել 2 ցատկով. առաջինն անում է տղամարդը, երկրորդը՝ կինը։

• Լինում են իրավիճակներ, երբ երկուսով ավելի միայնակ ես, քան ինքդ քեզ հետ։

• Կնոջ սիրտը գրավելու ամենակարճ ճանապարհը կարեկցանքն է։

Comment here