ԳլխավորԼուր

Koreez ինտելեկտուալ առցանց մրցույթ՝ դպրոցականների համար

Koreez-ն ինտելեկտուալ առցանց մրցույթը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտներին,  անկախ առաջադիմությունից, հրավիրում է փորձելու ուժերն ու արժանանալու մրցանակների։

Գրանցումը կմեկնարկի մայիսի 24-ին։

Նախընտրական փուլ

1. Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։

2. Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 30 հարցի։

3. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 40 րոպե ժամանակ։

4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։

5. Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։

6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։

7. Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։

8. Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։

9. Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 10 օրվա ընթացքում:

10. Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։

11. Նվազագույն անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։ Նվազագույն շեմ է համարվում՝

ա. 5-րդ դասարանների համար՝ 26 միավորը

բ. 6-12-րդ դասարանների համար՝ 30 միավորը

12. Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։

13. Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։

14. Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի contest@koreez.am հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:

15. Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։

16. Նախընտրական փուլի բոլոր մասնակիցները կստանան Koreez մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Comment here