ԳլխավորԼուր

Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Փարիզի օլիմպիական խաղեր-2024

Ներկայացնում ենք Փարիզի 33-րդ օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը։

  • Հուլիսի 27-ին՝ Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին՝ եզրափակիչ:
  • Հուլիսի 27-ին՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ:
  • Հուլիսի 27-ին՝ Վարսենիկ Մանուչարյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:
  • Հուլիսի 29-ին՝ Դավիթ Չալոյան. բռնցքամարտի որակավորման փուլի մեկնարկ:
  • Հուլիսի 30-ին՝ Արթուր Բարսեղյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:
  • Օգոստոսի 4-ին՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության եզրափակիչներ:
  • Օգոստոսի 6-ին՝ Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը՝ օգոստոսի 7-ին:
  • Օգոստոսի 7-ին՝ Երվանդ Մկրտչյան. ատլետիկայի 800 մետր վազքի որակավորում:
  • Օգոստոսի 7-ին՝ Սլավիկ Գալստյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 8-ին:
  • Օգոստոսի 8-ին՝ Արսեն Հարությունյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 9-ին:
  • Օգոստոսի 9-ին՝ Անդրանիկ Կարապետյան. ծանրամարտի մրցաշար:
  • Օգոստոսի 10-ին՝ Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան. ծանրամարտի մրցաշարեր:
  • Օգոստոսի 10-ին՝ Վազգեն Թևանյան, ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտերը, եզրափակիչը` օգոստոսի 11-ին: