Ներկայացնում ենք գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերի (22.02.1788-21.09.1860) մտքերից։
***
• Միայնության մեջ ամեն ոք իրեն տեսնում է այնպիսին, ինչպիսին որ կա իրականում:
• Մենք հազվադեպ ենք մտածում այն մասին՝ ինչ ունենք, սակայն միշտ անհանգստանում ենք այն մասին, ինչ չունենք:
• Ինքնուրույն դատողությունը շատ քչերի առավելությունն է: Մնացածին ղեկավարում են հեղինակությունը և օրինակը:
• Հանճարի և խելագարի նմանությունը այն է, որ ի տարբերություն մնացած մարդկանց՝ երկուսն էլ ապրում են այլ աշխարհում:
• Մարդու իրական բնավորությունն արտահայտվում է մանրուքներում, երբ նա դադարում է հետևել իրեն:
• Առողջությունը այնքան է գերազանցում կյանքի մնացած բարիքներին, որ իրոք՝ առողջ աղքատը երջանիկ է հիվանդ թագավորից:
• Երիտասարդության տեսանկյունից կյանքն անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ:
• Ամեն ոք ուրիշի մեջ նկատում է այն, ինչ կա իր մեջ:
• Ով դաժան է կենդանիների հանդեպ, չի կարող բարի լինել մարդկանց հանդեպ:
• Միջակությունը մտահոգված է ինչպես սպանել, իսկ տաղանդը՝ ինչպես օգտագործել ժամանակը:
• Ով միայնություն չի սիրում՝ նա չի սիրում ազատություն:
• Միայնության մեջ յուրաքանչյուրն իրեն տեսնում է այնպիսին, ինչպիսին ինքը կա:
• Ընկերոջդ մի ասա այն, ինչը չպետք է թշնամիդ իմանա:
• Միայնակ ապրելը բոլոր մեծ հոգիների ճակատագիրն է:
• Յուրաքանչյուրին էլ կարելի է լսել, իսկ զրուցել հաջողվում է ոչ բոլորի հետ:
• Կարեկցանքը բարոյականության հիմքն է:
• Երջանկությունը ցավից ազատագրվելու զգացողությունն է:
• Մարդը միակ կենդանին է, որը ցավ է պատճառում մյուսներին առանց այլ նպատակների:
• Գիրք գնելը կարող է լավ զբաղմունք լինել, եթե այն ընթերցելու համար կարողանաս գնել նաև ժամանակ:
• Միակ տղամարդը, որը չի կարող ապրել առանց կնոջ, գինեկոլոգն է:
• Յուրաքանչյուր երեխա ինչ-որ առումներով հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ առումներով երեխա: