ԳլխավորՄի կտոր գիրք

Չարլզ Դիքենս. «Մեծ հույսեր»

Չարլզ Դիքենս

Ներկայացնում ենք մտքեր ու հատվածներ անգլիացի վիպասան Չարլզ Դիքենսի (փետրվարի 7, 1812-հունիսի 9, 1870) «Մեծ հույսեր» ստեղծագործությունից։

***

• Իսկական սերը կույր նվիրվածությունն է և անվերապահ հնազանդությունը:

• Մարդ, որքան հասուն ու գիտակից է լինում, այնքան խորն է զգում բզկտվելը։

• Նրանք բոլորն ատում էին ինձ, ինչպես ատում են ագահ և իրենց ակնկալությունից հուսախաբված մարդիկ: Բայց իմանալով ինձ ժպտացող հաջողության մասին, նրանք բնականաբար, սկսեցին ամենաստորաքարշ ձևով քծնել ինձ:

• Ինքնանվաստացումը դա այն է, որ վստահում ու վստահում ես` ի հեճուկս ինքդ քեզ և բովանդակ աշխարհի, ամբողջ սիրտդ ու հոգիդ ես տալիս քեզ տանջահարողին:

• Սարսափելի է խղճի տանջանքը. լինի դա երեխայի, թե չափահասի մոտ։

• Դեռ վեր կենալիս նկատել էի, որ ջրի շիթերը հոսում էին փոքրիկ պատուհանիս ապակու վրայով, ասես մի ոգի ամբողջ գիշեր լաց էր եղել այնտեղ ՝ թաշկինակի փոխարեն իմ պատուհանը պահելով դեմքին:

• Երբեք չպետք է ամաչենք մեր արցունքներից, որովհետև դրանք, ինչպես անձրևը, լվանում են մեր սրտերը չորացնող, ծանր, խեղդող փոշուց:

• Այն փոքրիկ աշխարհում, որտեղ ապրում են երեխաները, ով էլ նրանց դաստիարակի, ոչ մի բան այնքան բծախնդրությամբ չի ընկալվում ու չի զգացվում, որքան անարդարությունը։

• Պատկերացրեք, որ ձեր կյանքից ջնջում, վերացնում են ամենանշանակալից օրերից մեկը, և ինքներդ դատեք, թե այդ դեպքում որքան կփոխվեր ձեր կյանքի ընթացքը։

• Աշխարհում ավելի վատ խաբեություն չկա, քան ինքնախաբեությունը:

• Սուտը սուտ է։ Որտեղից էլ որ գալու լինի, մեկ է լավ բան չի կարելի սպասել դրանից, որովհետև գալիս է ստերի հորից, սատանայից և նորից նրա մոտ է տանում։

• Գազազում են ու խաղաղվում։ Այսպիսին են բոլորը կյանքում։

• Եվ նա, ով հարմար չի մեկին, կարող է հարմար լինել մյուսին։

• Պատահականությունը չի գտնում մարդուն, մարդն  ինքը պետք է գտնի դրան։

• Ինչպես չես կարող տեսնել գետի հատակը, այնպես էլ չես կարող ասել, թե ինչ կլինի մի քանի ժամ հետո։ Ժամանակը չես կարող կանգնեցնել։