ԳլխավորԽոսք

«Բոլորս էլ հանճար ենք ծնվում, սակայն կյանքն ուղղում է դա». Ալբերտ Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյն

Ներկայացնում ենք հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի (մարտի 14, 1879 — ապրիլի 18, 1955) մտքերից։

***

Բոլորս էլ հանճար ենք ծնվում, սակայն կյանքն ուղղում է դա:

Ես բոլորի հետ խոսում եմ նույն կերպ, անկախ այն բանից, թե ով է` աղբահան, թե համալսարանի նախագահ:

Մարդը այն ամբողջի մասն է, որ մենք անվանում ենք Տիեզերք, մաս՝ սահմանափակված ժամանակով և տարածությամբ: Նա իրեն, իր մտքերն ու զգացմունքները զգում է իբրև շրջապատող իրականությունից անջատ մի բան, ինչը, իր տեսակի մեջ, ուղղակի գիտակցության օպտիկական պատրանք է: Այդ պատրանքը դարձել է բանտ, որը  փակում է մեզ սեփական ցանկությունների և նեղ շրջանակի հարազատ մարդկանց հետ կապվածության աշխարհում: Մեր խնդիրն է ազատվել այդ բանտից՝ ընդլայնելով մեր մասնակցության շրջանակը մինչև ցանկացած  կենդանի արարած, մինչև ողջ աշխարհը` իր ամբողջ շքեղությամբ:

Երևակայությունը գիտելիքներից էլ կարևոր է: Գիտելիքները հիմնվում են միայն նրա վրա, թե ինչ գիտենք ինչ ենք հասկանում հիմա, մինչդեռ երևակայությունն իր մեջ է ներառում ամբողջ աշխարհը, և այն ամենը, ինչ մենք երբևէ կհասկանանք և կիմանանք:

Բոլորս էլ հանճար ենք: Բայց եթե ձկանը դատեք իր` ծառ ելնելու կարողությամբ, ապա նա ամբողջ կյանքը կապրի իրեն համարելով հիմար

Տրամաբանությունը կօգնի ձեզ Ա-ից հասնել Ֆ-ի, երևակայությունը կանցկացնի ձեզ ամբողջ աշխարհով:

Ես ապրում եմ միայնության մեջ. այն երիտասարդների համար զզվելի է, բայց տարիների ընթացքում ձեռք է բերում հիանալի համ:

Արեք այն, ինչը զգում եք ձեր սրտում, և դուք կլինեք ճիշտ: Ձեզ միևնույն է քննադատելու են ամեն պարագայում:

Եթե  ուզում եք, որ ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիա՛թ կարդացեք: Եթե ուզում եք, որ նրանք դառնան ավելի խելացի, ավելի՛ շատ հեքիաթ կարդացեք:

Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության` կույր:

Գիտնականները եկեղեցու կողմից գնահատվել են որպես մեծագույն հերետիկոսներ, բայց իրականում նրանք կրոնավոր մարդիկ են` Տիեզերքի կարգավորվածության շուրջ իրենց հավատի պատճառով:

Փառքի գալու հետ ես դառնում եմ ավելի ու ավելի հիմար, ինչն ընդհանուր առմամբ բավականին տարածված երևույթ է:

Ամեն ինչ պետք է ներկայացվի այնքան պարզ, որքան հնարավոր է: Բայց ոչ ավելին:

Մարդու արժեքը կայանում էնրանում, թե ինչ է տալիս, և ոչ` նրանում, թե ինչ կարող է ստանալ:

Սովորի՛ր երեկվանից, ապրի՛ր այսօր, հո՛ւյս դիր վաղվա օրվա վրա: Կարևոր է չդադարել հարցեր տալ:  Հետաքրքրությունն ունի բոլոր հիմքերը`գոյություն ունենալու:

Մեր աշխարհը կյանքի համար վտանգավոր վայր է, բայց ոչ այն պատճառով, որ ոմանք չարիք են գործում, այլ այն պատճառով, որ մնացածը տեսնում, բայց ոչինչ չեն անում:

Շատ քչերն են ունակ հանգիստ արտահայտելու իրենց կարծիքը, որ հակասում է հասարակության մեջ գերիշխող նախապաշարմունքներին:  Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ ունակ չէ ձևավորել նման կարծիք:

Փոխե՛ք ձեր գիտակցությունը, և դա կփոխի ձեր կյանքը:

Մենք չենք կարող մեր խնդիրները լուծել այն նույն մտածողությամբ, որով ստեղծել ենք դրանք:

Եթե ուզում եք երջանիկ կյանք ապրել, պետք է կապված լինեք նպատակներին,  այլ ոչ թե մարդկանց կամ իրերին:

Ահա այն հարցը, որն ինձ երբեմն անհանգստացնում է ՝ ե՞ս եմ խենթ, թե՞ բոլոր մյուսները:

Խառնաշփոթի մեջ փնտրե՛ք պարզություն: Դիսոնանսի մեջ փնտրե՛ք ներդաշնակություն: Խոչընդոտների մեջ գտե՛ք հնարավորություններ:

Երբեք չի կարելի հասնել խաղաղության ուժի միջոցով: Դրան հասնում են միայն փոխըմբռնման միջոցով:

Նա, ով հետևում է ամբոխին, որպես կանոն, ամբոխից հեռու չի գնա: Նա, ով քայլում է ինքն իրեն, հավանաբար կկարողանա լինել այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք երբևէ չէր եղել: