Ներկայացնում ենք աֆորիզմներ դարձած մի քանի մտքեր դանիացի աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենից (2 ապրիլի, 1805 – 4 օգոստոսի, 1875)։
***
• Որտեղ բառերը չեն բավականացնում, խոսում է երաժշտությունը։
• Իսկ արքան մերկ է։
• Յուրաքանչյուր մարդու կյանքը Աստծո մատերով գրված հեքիաթ է։
• Կյանքն ինքնին ամենահիասքանչ հեքիաթն է։
• Կյանքը նման է գեղեցիկ երաժշտության, միայն թե մեղեդիները խառնվել են։
• Տաշեղի մեջ էլ երբեմն երջանկություն է թաքնված։
• Իրերը պետք է կոչել իրենց անուններով, ու եթե վախենում եք դա անել իրական կյանքում, ապա պետք է չվախենալ գոնե հեքիաթում։
• Երբ հեռանում ես լեռներից, միայն այդ ժամանակ ես տեսնում նրանց իրական տեսքը։ Այդպես է նաեւ ընկերների դեպքում։
• Սերը կրքոտ ցանկություն է, իսկ բավարարված ցանկությունն անցնում է։
• Ինձ գրող են դարձրել հորս երգերն ու անմիտների ճառերը։
• Դժբախտություն չէ լույս աշխարհ գալ բադի բնում, եթե դու ստեղծվել ես կարապի ձվից։
• Հեքիաթը այն ոսկին է, որը կրակի պես փայլփլում է մանկական աչուկներում։
• Ես քեզ բարիք եմ ցանկանում, այդ պատճառով էլ քննադատում եմ. այդպես են ճանաչվում իսկական ընկերները։