Ներկայացնում ենք 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփա, բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր Վոլտերի (Ֆրանսուա-Մարի Արուե) (21 նոյեմբերի, 1694 — մայիսի 30, 1778) մտքերից։
***
• Սպանությունն անօրինական է, այդ պատճառով բոլոր մարդասպանները արժանի են պատժի։ Եթե, իհարկե, նրանք չեն սպանում հազարներով ու շեփորների հնչյունների ուղեկցությամբ։
• Երջանկությունն ընդամենը երազանք է, ցավը՝ իրականություն։
• Կանանց ողջ ուժը տղամարդկանց թուլությունների մեջ է։
• Քթերը ստեղծված են ակնոցների համար։
• Լավագույնը լավի թշնամին է։
• Ազատությունը կայանում է այն բանում, որ կախում ունենաս միայն օրենքներից։
• Երկրային դրախտն այնտեղ է, որտեղ ես ապրում եմ։
• Ողջերի մասին պետք է հարգանքով խոսել, մահացածների մասին՝ ասել միայն ճշմարտությունը։
• Սերը բոլոր կրքերից ուժեղագույնն է, քանի որ միաժամանակ տիրում է գլխին, սրտին ու մարմնին։
• Մարդիկ օգտվում են խելքից միայն այն բանի համար, որպեսզի արդարացնեն իրենց անարդարությունները, ու լեզվից, որ թաքցնեն իրենց մտքերը։
• Անարդար հրամանը կատարելը հանցագործություն է։
• Հուսահատությունը հաճախ ճակատամարտեր է հաղթում։
• Ամբողջ հին պատմությունն ընդամենը հորինվածք է, որի հետ բոլորը համաձայն են։
• Եթե Աստված գոյություն չունենար, նրան հարկ կլիներ ստեղծել։
• Որպեսզի ճանաչես Աստծուն, պետք է հենց Աստված լինես։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։