ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Աֆորիզմներ. Մարսել Պրուստ

Ֆրանսիացի վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ Վալենտին Լուի-Ժորժ-Էժեն-Մարսել Պրուստի (հուլիսի 10, 1871 – նոյեմբերի 18, 1922) ծննդյան օրն է:

Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» 7 վեպից բաղկացած վիպաշարն է, որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործություններից:

Ներկայացնում ենք Պրուստի՝ աֆորիզմներ դարձած մի քանի միտք։

• Երջանկությունը բարերար է մարմնի համար, բայց միայն վիշտն է զարգացնում հոգու ընդունակությունները:

• Խելացի մարդն ունի իրավունք լինել դժբախտ միայն կնոջ պատճառով, որն արժանի է դրան:

• Ավելի լավ է կյանքն ապրել երազանքներում, քան իրականության մեջ։

• Թույլերի երազանքները փախուստ են իրականությունից, ուժեղների երազանքները իրականություն են ձեւավորում։

• Գեղեցիկ կանանց պետք է թողնել առանց երեւակայության տղամարդկանց։

• Կարելի է բավականին ուշագրավ բացահայտումներ անել թե Պասկալի «Մտքեր»-ում, թե օճառի գովազդում։

• Կան հիվանդություններ, որոնք պետք չէ բուժել, քանի որ դրանք պահպանում են մեզ ավելի վտանգավոր հիվանդություններից։

• Կյանքում շատ քիչ են հեշտ հաջողություններն ու վերջնական անհաջողությունները։

• Մենք միայն այն դատողություններն ենք համարում խելացի, որոնք մեր սեփականներից ավելի հիմար չեն:

• Ցանկանալով մոռանալ մեկին՝ մենք հայտնվում ենք այնպիսի վիճակում, որ մեր հիշողությունն ամեն ինչ անում է մեր ցանկությանը հակառակ։

• Մի վախեցեք շատ հեռու գնալ, քանի որ ճշմարտությունը դրանից էլ է հեռու։

• Հաճույքից առանձնացելով երևակայությունը՝ մենք արմատապես ոչնչացնում ենք հաճույքը:

• Հոգնածութունը, հատկապես նյարդային մարդկանց մոտ, հաճախ կախված է այն բանից, թե արդյոք հոգնածությունը կլանում է նրանց ուշադրությունը ու հիշո՞ւմ են արդյոք նրանք իրենց հոգնածության մասին։

Comment here