ԳլխավորԽոսք

Նախքան խելագարվելը՝ վճարի′ր տոմսի համար. Ստանիսլավ Լեմ

Ստանիսլավ Լեմ

Լեհ հայտնի գրող, երգիծաբան, փիլիսոփա Ստանիսլավ Լեմի (12.09.1921-27.03.2006) ծննդյան օրն է։

• Խամաճիկներին ավելի հեշտ է կախել՝ թոկերն արդեն կան։

• Նոր աստվածները հներից ժառանգում են և′ նրանց բնորոշ հատկանիշները, և′ նրանց երկրպագուներին։

• Հիմար լինելը չի փրկում մտածելու պարտականությունից։

• Մարդիկ տառապում են այն մտքից, որ մահից հետո իրենք չեն լինելու։ Բայց ինչո՞ւ նրանք չեն տանջվում այն մտքից, որ իրենք մինչեւ ծնվելը չեն եղել։

• Մարդիկ չեն ցանկանում հավերժ ապրել: Մարդիկ պարզապես չեն ցանկանում մահանալ:

• Այդպես էլ ամբողջ կյանքում նրան չհաջողվեց գամվել հասարակական կարծիքի անարգանքի սյանը։

• Նա մինչև իսկ լռում էր քերականական սխալներով։

• Նա իր մասին այնքան մեծ կարծիքի էր, որ ինքն իրեն թզուկ էր թվում։

• Տապալելով հուշարձանները՝ պատվանդանները թողե′ք. ապագայում պետք կգան։

• Յուրաքանչյուր դար իր միջնադարն ունի։

• Ուղղահայացը հորիզոնականի հետ իր խաչն է կրում։

• Հեշտ չէ՝ մեռնելուց հետո ողջ մնալը. պատահում է՝ հանուն դրա ստիպված ես զոհաբերել կյանքդ։

• Մահը դեռ ապացույց չէ, որ ապրել ես։

• Նախքան խելագարվելը՝ վճարի′ր տոմսի համար։

• Որպեսզի լինես անմահ՝ նախ պետք է մահանաս։

• Իսկ գուցե Աստված ինձ անհավա՞տ է ստեղծել։

• Այն երկուսն այնքան քիպ են գրկախառնվել, որ զգացմունքի տեղ չի մնացել։

• Եթե բումերանգը չի վերադառնում, ուրեմն նա ընտրել է ազատությունը։

• Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին. իսկ մարդկա՞նց…

Comment here