ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Հրաժեշտն անհրաժեշտ է, որպեսզի կրկին հանդիպենք. Ռիչարդ Բախ

Աղջիկը գնացքի գծերի մոտ

Ներկայացնում ենք ամերիկացի գրող, փիլիսոփա, օդաչու Ռիչարդ Բախի (հունիսի 23, 1936) մտքերից։

***

Քանի դեռ ձեր կյանքում տեղ չեք ազատում այն ​​մարդու համար, ով կարևոր է ձեզ համար, ինչպիսին դուք ինքներդ եք ձեզ համար, դուք միշտ կփնտրեք և կկորցնեք:

Մեր կյանքը մարմնավորումն է այն ամենի, ինչ կրում ենք մեր մտքում։ Ամենը, որ այնտեղ կատարվում է, ինքներս ենք ստեղծել։

Վատ բաները վատագույնը չեն, որ կարող են պատահել մեզ հետ։ Ոչինչ՝ ահա ամենավատ բանը, որ կարող է պատահել մեզ հետ:

Եթե ​​ձեր երջանկությունը կախված է ուրիշի գործողություններից, ապա կարծում եմ, որ դուք խնդիրներ ունեք։

Ցանկացած մարդ հայտնվում է քո կյանքում, բոլոր դեպքերը կատարվում են քեզ հետ, որովհետև դու նրանց դեպի քեզ ես ձգում: Ընտրությունը՝ ինչպես վարվես նրանց հետ՝ կախված է քեզնից:

Որոշ ընտրություններ մեր կյանքում մենք անում ենք ոչ թե մեկ, այլ հազար անգամ: Հիշեք դրանք ձեր ողջ կյանքում:

Եթե ​​երբևէ ցանկանաք գտնել այնպիսի մարդու, ով կարող է հաղթահարել ցանկացած, նույնիսկ ամենադժվար դժբախտությունը և երջանկացնել ձեզ, երբ ոչ ոք դա չի կարող, պարզապես նայեք հայելուն և ասեք. «Բարև»:

Նորից մենակ եմ: Մարդը վարժվում է իր մենակությանը, սակայն բավական է մենությունը խախտվի թեկուզ մեկ օրով, ու ստիպված ես լինում նորից վարժվել, ամենասկզբից:

Այն, ինչ թրթուրն անվանում է աշխարհի վերջ, վարպետն անվանում է թիթեռ:

Կյանքը ձեզանից չի պահանջում լինել հետևողական, կոպիտ, համբերատար, ուշադիր, զայրացած, ռացիոնալ, խելագար, սիրող, բուռն: Սակայն կյանքը պահանջում է, որ դուք տեղյակ լինեք ձեր կատարած յուրաքանչյուր ընտրության հետևանքների մասին:

Եթե ազատություն և ուրախություն եք ցանկանում, չե՞ք տեսնում միթե, որ այն ձեզնից դուրս գոյություն չունի ոչ մի տեղ:

Եթե ​​ցանկանում եք, որ ինչ-որ մեկը մնա ձեր կյանքում, երբեք անտարբեր մի եղեք նրա հանդեպ:

Ոչ մի ցանկություն չի տրվում ձեզ առանձին այն ուժից, որն անհրաժեշտ է այն իրականացնելու համար:

Երբևէ զգացե՞լ ես, որ քեզ պակասում է այն մեկը, ում երբեք չես հանդիպել:

Զոհաբերությունը՝ հրաժարումն է ցանկալի ինչ-որ բանից հանուն անցանկալի ինչ-որ բանի: Իսկ դա երբեք պետք չէ:

Մի վհատվիր բաժանումներից. հրաժեշտն անհրաժեշտ է, որպեսզի կրկին հանդիպենք: Իսկ նոր հանդիպումը,- մի ակնթարթ կամ մի կյանք հետո,- անկասկած կլինի` իսկական բարեկամների համար: